Լրահոս
Հասարակական
17:45
12.02.24
106

Երևանում բախվել է 3 մեքենա, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ՀՊՏՀ-ի դիմաց, բախվել են Nissan X-Trail, Toyota և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 1 հոգի, որը երեխա է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։