Լրահոս
Հասարակական
11:18
10.06.25
60

Երևանում ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Հունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել է ավտոմեքենան։