Լրահոս
Հասարակական
13:30
18.01.25
532

Երևանում 24-ամյա վարորդը «Hyundai»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 18-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Փափազյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբատաբար տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: