Լրահոս
Հասարակական
00:08
14.05.25
912

Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի

Img default alt hy

Մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ 2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ, ըստ նրանցից մեկի հայտնածի, ով այդ մասին պատմել է ոստիկաններին ու պարեկներին, իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, պարեկներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։

Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։