Լրահոս
Հասարակական
16:45
02.04.24
91

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Img default alt hy

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջարկները պետք է ուղղված լինեն հետևյալ ոլորտների բարեփոխմանը.

- աղբահանություն,
- հասարակական տրանսպորտ,
- զբոսաշրջություն,
- առողջապահություն,
- բնակչությանը մատուցվող ծառայություններ,
- կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
- մասնակցային կառավարում,
- կանաչ տնտեսություն,
- նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: