Լրահոս
Միջազգային
22:52
14.06.25
787

Էրդողանը խոսել է Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելի հարվածները միջուկային օբյեկտներին ցույց են տալիս այն սպառնալիքը, որ երկիրը ներկայացնում է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար։

«Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից Պաղեստինում օկուպացիայի եւ ցեղասպանության վրա աչք փակելը Իսրայելին հանգեցրել է այդ անօրինական եւ ագրեսիվ կետին: 

Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ շարունակվում են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջուկային բանակցությունների միջոցով հաշտեցման որոնումները, Իսրայելի հարձակումն Իրանի վրա ուղղված է խաղաղ ջանքերի խափանմանը, եւ որ գրոհները, որոնք առաջացրել են ռեակտիվ նյութերի արտահոսք, եւս մեկ անգամ ցույց են տվել Իսրայելի սպառնալիքը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության համար», - «ՌԻԱ Նովոստի»- փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը: