Լրահոս
Միջազգային
23:24
14.06.25
470

Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Թուրքիան աջակցում է Իրանի հետ միջուկային բանակցությունները շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Ինչպես պարզաբանել են գրասենյակից, բանակցությունների ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իսրայելի և Իրանի լարված հարաբերություններին և միջուկային բանակցությունները համարում է հակամարտության կարգավորման միակ ճանապարհը։

«Այս համատեքստում նախագահն ասել է, որ Անկարան աջակցում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ վեճը լուծելու համար միջուկային բանակցությունները շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։