Լրահոս
Սոցցանցեր
20:54
31.03.25
214

Եռաբլուրից հեռու չգնացող արցախցիներն արժանապատիվ կեցություն են ուզում. աջակցությունը կրճատվում է

 

Ազատության հրապարակում նստացույցի երրորդ օրը արցախցիներն իրենց իրավունքների պաշտպանության պահանջով ցույց են արել Աշխատանքի և սոցիալական նախարարության մոտ: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 կետանոց պահանջագիր էր ներկայացրել Հայաստանի կառավարությանը: Դրանցից մեկով Արցախից բռնի տեղահանվածները ապրելու պայմաններ են ուզում, որ ստիպված չլինեն արտագաղթել մայր հայրենիքից: