Լրահոս
Քաղաքական
20:45
14.02.25
229

ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը․ Ստեփան Դանիելյան

Img default alt hy

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը

ԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության կարևորագույն հատվածը դրա բիզնես բաղադրիչն է: Քարոզչությունը բիզնես է, որտեղ կան ֆինանսներ, եկամուտներ և կազմակերպչական ցանց:
Անիմաստ է COCA-COLA գովազդող ընկերությանը բացատրել, որ այն վնաս է առողջությանը, անիմաստ է COCA-COLA առաքող ընկերություններին համոզել, որ այն չտարածեն:

Դա բիզնես է, որ տեղ կա եկամուտ:

Նույն կերպ, անիմաստ է բովանդակային բանավեճի մեջ մտնել ԵՄ-ն Հայաստանի քաղաքացիներին վաճառող ՀԿ-ներին, ՔՊ-ականներին, սպարապետների եղբայրներին ու թիմակիցների հետ, որ ԵՄ-ում մեզ սպասող չկա, անգամ ԵՄ-ի, գոնե այս տեսքով, գոյությունը խնդրահարույց է:

Դա բիզնես է, որտեղ կարևոր չէ, որ դրա շնորհիվ  բազմաթիվ մարդիկ կորցնում են ադեկվատությունը, մտածելու ունակությունը, վերջապես դրանով վտանգվում է Հայաստանի տարածքային անվտանգությունը, գուցե՝ գոյությունը:

Խնդիրը բուն ԵՄ-ն չէ, բնականաբար»: