-
Աշխարհ
Համբուրգի կայարանում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ է տուժել. կասկածյալը կին է
23:3523.05.25 -
Հասարակական
Նոր կառուցվող էլիտար շենքում 37-ամյա աշխատողը 12-րդ հարկից ընկել է և տեղում մահացել
23:0223.05.25 -
Միջազգային
Լավրովը մերժում է Հռոմի պապին. ռազմաճակատում թեժ իրավիճակի ֆոնին Մոսկվան ու Կիևը նորից կխոսեն
22:4523.05.25 -
Միջազգային
ԱՄՆ-ն ու Իրանը ավարտել են միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը
22:1223.05.25 -
Քաղաքական
Խիստ լարվածություն՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային կուլիսներում. նոր խնդիրներ են դրվում Երևանի առաջ
21:1323.05.25 -
Հասարակական
Հայաստանի իշխանությունը լուծարո՞ւմ է բանակը. ով շատ վճարի, նա քիչ կծառայի
20:2123.05.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
20:1523.05.25 -
Հասարակական
Ինչքան ամոթ ա, որ քննիչների քթի տակից են տարել. 590 հազար դոլարի առեղծվածային գողությունը
19:4223.05.25 -
Հասարակական
Խաղաղության փուչիկներ՝ Մերձավանի երկնքում. սկանդալային դպրոցում շուրջպար են բռնել
18:0423.05.25 -
Իրավական
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում
17:4023.05.25 -
Շոու բիզնես
Ազնավուրը երգում է հայերեն՝ երկու գեղեցիկ ձայնով. տեսահոլովակի բացառիկ պրեմիերա
17:2623.05.25 -
Միջազգային
Ծածկոցներ՝ սպանվածների մարմինները փաթաթելու համար. Իսրայելում պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
16:3023.05.25 -
Քաղաքական
ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով
15:4823.05.25
ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստանում եվրոպական միության գրասենյակը հրապարակել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ:
«Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։
Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, խաղաղությունը՝ պատերազմի փոխարեն, միասնությունը՝ պառակտման փոխարեն։
Այսօր մենք շարունակում ենք պայքարել հանուն մեր արժեքների, բարեկեցության, ազատության և համագործակցության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանը և համագործակցությանը՝ Եվրոպայում և անդին։ Ամբողջ աշխարհում բարեկեցության, անվտանգության և բարեփոխումների ոլորտում մենք սկզբունքային և վստահելի գործընկեր ենք։
Հայաստանում ևս մենք նշում ենք Եվրոպայի օրը։ Մենք նշում ենք խաղաղության, ժողովրդավարության և գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Միաժամանակ նշում ենք նաև մեր մշակութային կապերը, քանզի հայկական և եվրոպական մշակույթները սերտորեն փոխկապակցված են։
Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը և բարեփոխումներին։ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դրանց հետագա ամրապնդումը կախված է երկու կողմի իրականացվելիք աշխատանքից։
Մենք նաև աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը մեր կուռ հանձնառության վկայությունն է։
Շնորհավորում եմ բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ։
Շնորհավո՛ր Եվրոպայի օր»,- նշված է ուղերձում:
-
22:00 23.05.25 Կա՛մ հրաժարական, կա՛մ ներողություն. Փաշինյանի աղմկոտ վարքը կքննի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարդալ ավելին
-
21:13 23.05.25 Խիստ լարվածություն՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային կուլիսներում. նոր խնդիրներ են դրվում Երևանի առաջ Կարդալ ավելին
-
21:08 23.05.25 Ինչի՞ վրա է ամսական 50 000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում Կարդալ ավելին
-
20:01 23.05.25 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն կայցելի Հայաստան Կարդալ ավելին