-
Քաղաքական
ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը
23:1223.06.25 -
Միջազգային
Իրանն օգնությո՞ւն է խնդրում Ռուսաստանից. ի՞նչ է քննարկելու Մոսկվան Երևանի հետ
22:5723.06.25 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանում և Իսրայելում. պատերազմը թեժանում է ամերիկյան միջամտությունից հետո
21:5823.06.25 -
Միջազգային
Իրանը հարվածել է Դոհայում ամերիկյան ռազմաբազային. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է
21:1123.06.25 -
Միջազգային
Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ
21:0623.06.25 -
Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը
20:1823.06.25 -
Հասարակական
Մեծ Թուրանի ծրագիրը Փաշինյանի՞ ձեռքով է իրականացվում. ժողովուրդը հայհոյում է, պատմաբանը՝ բացատրում
20:1023.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրել
20:0923.06.25 -
Քաղաքական
Փաշինյանը Վահան Հակոբյանն ազատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
19:2923.06.25 -
Հասարակական
Ռադիացիոն ճառագայթման վտանգ դեռ կա, ճառագայթում՝ ոչ. ինչպե՞ս պետք է պաշտպանվել
19:1423.06.25 -
Քաղաքական
Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ
18:4523.06.25 -
Իրավական
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան
18:2423.06.25 -
Տարածաշրջան
Արդյո՞ք մարդիկ նույն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան
17:1523.06.25 -
Իրավական
Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
17:0523.06.25 -
Իրավական
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
17:0023.06.25 -
Հասարակական
Ուշքս գնացել էր, բան չեմ հիշում. նոր մանրամասներ՝ երեք անչափահաս մարզիկների վրաերթի մասին
16:1623.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին
16:0923.06.25
ԵՄ դիտորդները հեռադիտակները նետելու և փախնելու են սահմանային առաջին իսկ լուրջ միջադեպի ժամանակ․ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստան-Ռուսաստան կապի վերականգնման սուր անհրաժեշտությունը․ Փաշինյանը, Սահակաշվիլին, Զելենսկին՝ «ռասխոդնի մատերիալ»
Փաշինյանն առաջարկում է թուրքական վեկտորը, քանզի միայն այդ դեպքում ինքն իշխելու (թեկուզև միայն Երևանի Կոնդ թաղամասում) կամ բարեհաջող փախնելու հնարավորություն կունենա։
Անվտանգային հարցերում «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» երկընտրանք չկա։ Քանզի Արևմուտքը չի կարող գետնի վրա անվտանգություն ապահովել։ Իրենք էլ են դա ազնվորեն հայտարարում, բայց մեր տնաբույծ «արևմտամետներն» ավանակի համառությամբ հակառակ բաներն են զռռում։
ԵՄ դիտորդները հեռադիտակները նետելու և փախնելու են սահմանային առաջին իսկ լուրջ միջադեպի ժամանակ։ Շտապ օգնության զրահապատ ավտոմեքենանե՞րն են բարձրանալու մեր լեռները, թե՞ ֆրանսիական ամենագնացներն են հասնելու առաջնագիծ։ Պարզ չէ՞, որ Արևմուտքի միակ խնդիրն այս տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն ու Իրանի շուրջ օղակը սեղմելն է։
Հայաստանի դեմ Արևմուտքը թշնամանք չունի, բայց Ռուսաստանի դեմ էքզիստենցիալ կռիվն իրեն չի կանգնեցնի, եթե պարզվի, որ այդ ճանապարհին Հայաստանը վերանալու է քարտեզի վրայից։
Հայաստանը Ուկրաինա չպետք է դառնա, որտեղ կռվում են Արևմուտքն ու Ռուսաստանը, բայց մեռնում են ուկրաինացիներն ու ավերակ դառնում ուկրաինական քաղաքները։
Ռուսաստանի հետ վստահելի, ռազմավարական ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է մեր անվտանգության կարևորագույն երաշխիքը։ Առաջնայինը, բնականաբար, հայկական մարտունակ բանակի ձևավորումն է, բայց մինչև այդ պետք է աշխատի դիվանագիտությունը, որը պետք է լուծի վերը նշված խնդիրը Ռուսաստանի հետ, ինչը չի նշանակում Արևմուտքի հետ վատ հարաբերություններ։
Օրվա իշխանությունների հանցավոր գործունեությունն այն է, որ խաբում են, թե, իբր, մենք արևմտյան անվտանգային հովանոցի այլընտրանք ունենք ու որպեսզի այդ այլընտրանքն աշխատի, պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ։ Սա մեծագույն բլեֆ է, քանզի արևմտյան հովանոցը մեր դեպքում թուրք–ադրբեջանական երախն է։
Արևմտյան երկրների ներկայացուցիչները Հայաստանին բարեկամաբար խորհուրդ են տալիս չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նիկոլենք Պապից ավելի կաթոլիկ լինելու բարդույթ ու ծրագիր ունեն։ Իրենք նետվում են Թուրքիայի գիրկը՝ Ղուկաս Ղուկասյանի էնտուզիազմով, Սահակաշվիլու համառությամբ և Զելենսկու խամաճիկային տարբերակով։
Օրվա իշխանությունը թշնամացնում է հայ–ռուսական հարաբերությունները, քանզի դա իր նեղ շահերից է բխում։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից բխում է Մոսկվայի հետ փոխվստահելի հարաբերությունների հաստատումը, Իրանի հետ ամուր կապերի ապահովումը, մեր երկիրը բախումների թատերաբեմ չդարձնելը։ Այսինչամետությունների պայքարը կեղծ է ու վտանգավոր։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակահայկական է, հետևաբար՝ պիտանի չէ մեր խնդիրների լուծման համար։ Հայաստանը նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր որակի կառավարման կարիք ունի։ Ու դա մենք՝ ՀՀ քաղաքացիներս պետք է ապահովենք՝ քաղաքական այլընտրանք առաջարկելով»։
-
00:00 24.06.25 Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ Կարդալ ավելին
-
00:00 24.06.25 Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ Կարդալ ավելին
-
23:12 23.06.25 ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը Կարդալ ավելին
-
22:28 23.06.25 «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Կարդալ ավելին