Լրահոս
Քաղաքական
18:20
12.06.25
232

Էջմիածին համայնքի ղեկավարի ընտրության արտահերթ նիստը չկայացավ

Img default alt hy

Էջմիածին համայնքի ղեկավարի ընտրության արտահերթ նիստը չկայացավ։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտեց և քվորում չապահովվեց։

Այսօր նախատեսվում էր նոր համայնքապետ ընտրել։

Իշխող ուժից ավելի վաղ ասել էին, որ տապալելու են համայնքի ղեկավարի ընտրությունը, որպեսզի վարչապետն առաջիկայում հնարավորություն ունենա նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:

Նշենք՝ թեկնածու արդեն ունեն՝ Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել։