Լրահոս
Իրավական
13:53
19.07.24
273

Եղվարդում ինքնաթիռի վթարման և անձանց մաhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Img default alt hy

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային անհետաձգելի գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։