Լրահոս
Քաղաքական
21:57
14.04.25
169

ԵԱՏՄ-ն լքելը կվտանգի ՀՀ անվտանգությունը. Սամվել Կարապետյանը կոչ է անում հաշվարկել ազգային շահը

 

Շատ ցավոտ կլինի ԵԱՏՄ որևէ կառույցից դուրս գալու Երևանի որոշումը Հայաստանի ամբողջ բնակչության համար, և ոչ միայն գործարարների: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Եվրամիությունն այս փուլում Հայաստանի համար պահանջների, չափանիշների ամբողջություն է՝ անդամակցության մշուշոտ հեռանկարով: Ռուս դիվանագետը կարծում է, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ճանապարհով, ապա կվերանայվեն ԵԱՏՄ անդամների հարաբերությունները Երևանի հետ: Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի քայլերի տնտեսական հետևանքների մասին է զգուշացնում նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։