Լրահոս
Քաղաքական
23:58
06.02.25
410

Ե՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Թրամփի թիմն արդյունավետ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ իր նախընտրական խոստումը արագ իրագործելու համար:

Իհարկե, ամբողջովին չի հանրայնացվում և գաղտնազերծվում երկկողմանի բանակցությունների բովանդակությունը Կիևի և Մոսկվայի հետ, բայց եղած տեղեկատվությունն էլ բավական է հասկանալու համար, որ ամերիկյան կողմը ճնշում/համոզում է պատերազմող կողմերին:

Ներկայացվում է հետևյալ սցենարը. եթե համառեն և քմահաճորեն անտեսեն վաշինգ2ոնյան նարատիվներn, ապա Զելենսկին լրիվ կզրկվի ռազմա-տնտեսական օգնությունից, իսկ Պուտինը կառերեսվի նոր, էլ ավելի դաժան պատժամիջոցների հետ: Հավանաբար, և՛ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը:

Ինչ էլ, որ լինի, ինչպիսի նպատակներ էլ, որ ունենա ամերիկյան նոր կառավարությունը, պատերազմի կանգնեցումը և երիտասարդ կյանքերի փրկությունը մեծ հումանիտար հաղթանակ է»: