Լրահոս
Հասարակական
17:14
10.01.25
292

Ձվածեղ սարքող վարչապետին թոշակառուները նվիրում են 36 հազար դրամ՝ մեկ ամիս ապրելու համար

 

Կառավարության առաջին նիստում Նիկոլ Փաշինյանը թոշակառուների դժգոհություններից է խոսել: Նա կարծում է՝ անհիմն են բողոքները: Ի վերջո, իր կառավարությունը 5 անգամ բարձրացրել է թոշակը, և Հայաստանում նվազագույն թոշակը ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը: Թոշակառուները վարչապետին առաջարկում են մեկ ամիս իրենց պարենային զամբյուղով ապրել: