-
Հասարակական
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
19:1115.06.25 -
Հասարակական
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել
17:3915.06.25 -
Հասարակական
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
17:2215.06.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. գլխիվայր շրջված մեքենայի վարորդ ներկայացած կինը եղել է ոչ սթափ
17:0015.06.25 -
Միջազգային
Իրանն անհերքելի ապացույցներ ունի, որ ԱՄՆ զորքերը աջակցում են Իսրայելին. Աբբաս Արաղչի
16:0515.06.25 -
Միջազգային
Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար
13:5115.06.25 -
Հասարակական
Զինվորական համազգեստ հագնելուց հետո մա՜ չէր կանչում. 20-ամյա տանկիստ Արթուրը զոհվեց ինքնաձիգը ձեռքին
12:4915.06.25 -
Միջազգային
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
23:5814.06.25 -
Հասարակական
Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ վիրավոր կա
23:4514.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
23:3014.06.25 -
Միջազգային
Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր
23:2414.06.25 -
Միջազգային
Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը
23:1514.06.25 -
Հասարակական
Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
22:4514.06.25 -
Քաղաքական
Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
22:1514.06.25 -
Քաղաքական
Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը. Վահե Դավթյան
21:4514.06.25
Դժվա՞ր է խաղաղություն գնացող երկրի ղեկավարի հետ պայմանավորվել, որ գոնե մեր հարազատների շիրիմները չպղծեն․ MediaHub

Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Ադրբեջանը կրկին պղծել է օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը։
«Եթե մինչ օրս տարածված տեսանյութերում հուշահամալիրի գերեզմանաքարերն ուղղակի անտեր-անխնամ էին, ապա օրերս տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ միտումնավոր կերպով ջնջվել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը, որոշներն ուղղակի կոտրվել են»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է շուշեցի Մարինեն, որի եղբայրը նույնպես հուղարկավորվել է Ստեփանակերտում։
Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարի և պետական հեռուստատեսության լրագրողի այցից հետո։ Վերջիններս մտել են հուշահամալիր ու իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը հորդորել՝ մաքրել ու հողին հավասարեցնել ամբողջ համալիրը, քանի որ «մեծ տարածք է զբաղեցնում «իրենց տարածքում»։ Վերջիններիս կողմից հրապարակված տեսանյութերի մեկնաբանությունների բաժնում իրենց անջատողական գրառումներով աջակցել են նաև ադրբեջանցի օգտատերերը։
«Դրանից հետո տեսանք այս պատկերը։ Անտանելի է։ Մեզ ասում են «մի՛ խանգարեք, խաղաղության ենք գնում»։ Արցախից հրաժարվեցիք՝ հասկացանք, արցախցիների հանդեպ ատելության քարոզ սկսեցիք՝ դիմացանք, դժվա՞ր է խաղաղություն գնացող երկրի ղեկավարի հետ քննարկեք, պայմանավորվեք, որ գոնե մեր հարազատների շիրիմները չպղծեն, չջարդեն, դրանք ցուցադրաբար չնկարեն։ Ո՞վ է տեսել քաղաքակիրթ համարվող 21-րդ դարում նման վարքագիծ»,-ասաց Մարինե Մեսրոպյանը։
Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ազատագրված տարածքներում հայերը հիմնականում պահպանել են ադրբեջանական գերեզմանները։ Մեր զրուցակիցն ասում է.
«Իհարկե՛, ոչ խնամքով, բայց, այնուամենայնիվ, հոգևոր-մշակութային կոթողները, գերեզմանատները միտումնավոր չեն պղծվել։ Դրանց մի մասը քանդվել կամ շարքից դուրս է եկել պատերազմների հրետակոծության արդյունքում»,-ընդգծեց նա։
Հայկական հուշարձանների, այդ թվում՝ գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։
Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով:
-
23:45 09.06.25 Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության վառ ապացույցը՝ Շուշին Կարդալ ավելին
-
22:30 05.06.25 Հաջողության չհասնելու պարագայում կդադարեցնենք քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարենք հետագա քայլերի մասին․ հայտարարություն Կարդալ ավելին
-
17:24 05.06.25 Փաշինյանի ճնշման ներքո Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել․ Մետաքսե Հակոբյան․ Oragir.News Կարդալ ավելին
-
20:47 04.06.25 Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չի բացառում փաստաբանը Կարդալ ավելին