Լրահոս
Հասարակական
22:15
26.04.25
1 425

Ձերբակալվել է օրենքով գող «Օշականցի Գևորիկը»

Img default alt hy

Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, հայտնում է Shamshyan.com-ը:

Այսօր ՆԳՆ-ն տեղեկություն էր տարածել, որ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները «Range Rover» մակնիշի ավտոմեքենա են տեղափոխել հատուկ պահպանվող տարածք: Վարորդը ոստիկաններին է ներկայացրել արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն, սակայն  պարզվել է, որ այն կեղծ է․ վարորդը և ուղևորը՝ Գևորգ Մելիքյանը, ձերբակալվել են։