Լրահոս
Քաղաքական
17:15
02.04.24
458

«Ձե՞ռք եք առնում»․ արխիվային տեսանյութ Փաշինյանի՝ ևս մեկ տապալած խոստումից

Img default alt hy

Yerevan.today-ը հիշեցնում է․

Հեղափոխության օրերին՝ 15.04.2018թ․, Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիների առաջ ելույթ ունենալով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ և աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական և գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր»։

Այնինչ 25․03․2020թ․, արդեն վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեմ է քաղաքացիներին վարկային արձակուրդ անգամ տրամադրելու որոշմանը․ «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում»: