Լրահոս
Աշխարհ
23:30
21.05.24
230

Դուբայից Մումբայ մեկնող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ֆլամինգոների երամի

Img default alt hy

Emirates ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Դուբայից մեկնում էր Մումբայ, վնասվել է վայրէջքի ժամանակ ֆլամինգոների երամի բախվելու հետևանքով։ Այս մասին ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։

«Emirates-ը կարող է հաստատել, որ EK508 չվերթը, որը Դուբայից Մումբայ էր ուղևորվում, վայրէջք կատարելիս բախվել է թռչուններին: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, և բոլոր ուղևորներն ու անձնակազմը իջել են առանց վնասվածքների, բայց, ցավոք, մի քանի ֆլամինգոներ սատկել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվել է նաև, որ միջադեպի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, և Մումբայից Դուբայ EK509 հետադարձ չվերթը չեղարկվել է։