Լրահոս
Սպորտ
23:30
25.06.24
198

Դու Մադրիդի «Ռեալի» մեծ պատմության հերոսներից ես. Ռոնալդուն` Նաչոյին

Img default alt hy

Երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին հայտարարվեց Մադրիդի «Ռեալի» ավագ և պաշտպան Նաչո ֆերնանդեսի՝ ակումբից հեռանալու մասին։ 34-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հուզիչ հաղորդագրություն է հրապարակել, որում հրաժեշտ է տվել մադրիդյան ակումբին։ Աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Նաչոյի թիմից հեռանալուն։

«Դու Մադրիդի «Ռեալի» մեծ պատմության հերոսներից ես։ Հպարտ եղիր քո ձեռք բերածով, Նաչո» — գրել է 39-ամյա Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Նաչոն իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալում», նա մադրիդյան ակումբի սան է։ Ռոնալդուն Նաչոյի հետ «Արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին։

Աղբյուր  ArmSport.am