Լրահոս
Աշխարհ
19:45
02.04.24
88

Դոնի Ռոստովից 46 միգրանտի կարտաքսեն

Img default alt hy

Դոնի Ռոստովում շինարարության ոլորտում աշխատող  46 միգրանտ  կարտաքսվի Ռուսաստանից. որոշումը կայացվել է շինհրապարակում ստուգումից հետո, որի արդյունքում միգրացիոն օրենսդրության խախտումներ կատարած 119 միգրանտ է հայտնաբերվել։ Ստուգել են հիմնականում Միջին Ասիայից եկած 500 միգրանտի։

112 անձի էլ, որոնք մինչ այս ՌԴ քաղաքացիություն են ստացել, սակայն զինվորական հաշվառում չեն անցել, ծանուցումներ են տրվել։ Իրավախախտումների մասին 123 արձանագրություն է կազմվել, որոշվել է 46 միգրանտի արտաքսել Ռուսաստանից։