Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
02.04.24
268

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը չպետք է կասկածի տակ դրվի»․ Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում է դատապարտել Իրանի հյուպատոսության վրա հարձակումը

Img default alt hy

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման կապակցությամբ իր մտահոգությունը ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ անելով հետևյալ գրառումը․

«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ և ապաքինում մաղթում վիրավորներին»։