Լրահոս
Քաղաքական
15:26
10.06.25
319

Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն. Անահիտ Ավանեսյան

Img default alt hy

Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին՝ հանրային վերահսկողության և լուսաբանման համար, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդն ավտոլվացման կետ տանելիս՝ թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:

Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,-գրել է Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայում անչափահաս երեխան երթևեկում առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի։