-
ՄիջազգայինԵրեխաներ ունեմ, արժե՞ վերադառնալ Սիրիա. տագնապի մեջ են սիրիացի փախստականները Լիբանանում16:0311.12.24
-
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում15:5011.12.24
-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
-
ՀասարակականԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվել14:0911.12.24
-
ՄիջազգայինԶինված հաշվեհարդարներ՝ Սիրիայում. քրդերին ջարդում են, Իսրայելը շարունակում է օդային հարձակումները13:5511.12.24
-
ՀասարակականՎերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում13:4911.12.24
-
ԻրավականՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցապահանջը13:3711.12.24
-
ՀասարակականԵրիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին13:1211.12.24
-
ԻրավականՏեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը12:4611.12.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Կատաղի բախումներ՝ Սիրիայի քրդերի և թրքամետ խմբավորումների միջև․ 218 զոհ կա12:3011.12.24
-
ՔաղաքականՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան12:0111.12.24
-
ՔաղաքականՀյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացնում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը11:4411.12.24
-
ՀասարակականՉինական հզոր բեռնատարները մտնում են Հայաստան. կցորդների արտադրություն կսկսվի Արարատի մարզում11:2211.12.24
-
ՄշակույթԱրցախյան պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում11:1511.12.24
-
Մամուլի տեսությունՍրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․ «Հրապարակ»10:4211.12.24
-
Հասարակական«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է10:2311.12.24
-
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել․ «Ժողովուրդ»10:1111.12.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին․ «Իրավունք»10:0011.12.24
-
Մամուլի տեսությունՈրքան գումար է հատկացվել ԱԺ այգու ամանորյա ձևավորման համար․ «Ժողովուրդ»09:5511.12.24
Դինաստիայով իշխում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԲԴԽ անդամների թեկնածուների է հաստատել։ ՀԾԿՀ-ում ԱԺ-ին կներկայացնեն Մեսրոպ Մեսրոպյանին, որը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ էր, ոլորտի հնաբնակներից, բայց պատերազմից հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ՝ մինչև 2021 թ․ մայիս։
Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, և ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել, քանի որ արդեն սկսել են գերազանցել նախկիններին` դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահն է, որդին՝ Հրազդանի քաղաքապետը, փեսան` Կոտայքի փոխմարզպետը, տնօրենների ու հիմնարկների ղեկավարների մասին չենք խոսում:
Մեսրոպյանի մրցակիցը եղել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, որին ՔՊ-ում «հավերժ թեկնածու» են անվանում․ ժամանակ առաջ էլ նա հավակնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, ապա՝ նախագահի պաշտոնին, սակայն ՔՊ թիմը մերժեց: Հիմա կատակում են, թե նա «հավերժ թեկնածու է մնալու»։
Իսկ ԲԴԽ գիտական անդամի թափուր պաշտոնում ՔՊ վարչությունը հաստատել է 2018-ից ՔՊ-ական դարձած փաստաբան Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որին անցած շաբաթ մերժեցին արդարադատության նախարար նշանակել: ՔՊ ֆրակցիան այս ընտրությունից ուղղակի կատաղած է, ասում են, որ «արժանի մրցակից» կար` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը, որն իշխանությունների սրտի դատավորներից է, նա է Աշոտ Երկաթին կալանք տվել:
Նա 2018-ի մայիսի 17-ին է նշանակվել վերաքննիչի դատավոր, 3 ամիս անց հրաժարական է տվել, 2020-ին նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, 2021-ի հունիսին՝ ազատվել պաշտոնից: Հոկտեմբերին նորից վերադարձել է դատական համակարգ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
- 12:19 11.12.24 Մամուլի տեսություն 11.12.2024 Կարդալ ավելին
- 11:30 11.12.24 Աղազարյանը դատախազին դիմելուց առաջ դիմել է ԱԱԾ-ին. «Հրապարակ» Կարդալ ավելին
- 11:00 11.12.24 Ինչո՞ւ է Հովիկի «գլուխը» պահանջում Աննան․ «Իրավունք» Կարդալ ավելին
- 10:42 11.12.24 Սրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․ «Հրապարակ» Կարդալ ավելին