Լրահոս
Իրավական
16:25
10.06.25
1 289

Դիմակավորված հատուկ օպերացիա՝ Երևանում. բերման են ենթարկվել առանձնապես ծանր հանցանք կատարած կասկածյալներ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, որոնց մի մասը եղել է դիմակավորված, ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի մոտ վնասազերծել ու քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն անցնում են քրեական աղմկահարույց մի գործով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով մանրամասներբերման չենք հրապարակում: