Լրահոս
Քաղաքական
19:00
13.04.24
170

Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ

Img default alt hy

Ապրիլի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ (հանրապետական, Ալաբամա)։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, առկա հումանիտար խնդիրները։