Լրահոս
Հայաստան
15:50
14.06.25
728

Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են

Img default alt hy

Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի AirArabia ավիաընկերության չվերթները։

AirArabia-ն չեղարկել է նաև Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթները:

Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։