Լրահոս
Տնտեսական
22:05
13.01.25
562

Դաժան կլինեն Ռուսաստանի կտրուկ քայլերը. ռիսկի տակ կհայտնվի Եվրամիության ճամփան բռնած ՀՀ տնտեսությունը

 

Դեպի Եվրամիություն շտապող Հայաստանի իշխանությունը սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը գնահատել: Ռուս գործընկերների կոշտ բառապաշարին Հայաստանի ֆինանսների նախարարը մեղմ ժպիտով է պատասխանում՝ անհանգստանալու կարիք չկա, պարզապես Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու ստորագրահավաքին են արձագանքել: Այս հայտարարությունները չեն փարատում ընդդիմության մտահոգությունները: Հայաստանի իշխանությունը քաղաքական վեկտորը երրորդ ուղղությամբ կարող է տանել՝ դեպի Թուրքիա: