Լրահոս
Հասարակական
13:00
22.02.24
150

Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է ապօրինի կառույցներից

Img default alt hy

Կառույցներ, ավտոտնակներ, ցանկապատված և առանձնացված տարածքներ. մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվում են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ապամոնտաժման և իրականացվող այլ աշխատանքների մասին բնակիչները նախապես տեղեկացվում են, հարկ եղած դեպքում տրվում է ժամանակ՝ անձնական գույքը տարածքից հեռացնելու համար:

Նախաձեռնությունը միտված է կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բակերի բարեկարգմանն ու երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ստեղծմանը:

Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000-5000քմ բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:

Մանրամասները՝ տեսանյութում։