Լրահոս
Իրավական
16:00
15.04.25
160

Դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

Img default alt hy

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

- 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում.

- Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները.

- 1 տրանսպորտային միջոց.

- 1 իրավաբանական անձում մասնակցություն.

- 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք.

- ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ: