Լրահոս
Իրավական
21:20
07.11.19
44

Դատարանը մերժեց Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նորից մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Այս անգամ երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդում էին գրավով ազատ արձակել երկրորդ նախագահին, քանի որ գործով անցնող բոլոր ամբաստանյալները տարբեր խափանման միջոցներով ազատության մեջ են և որևէ կերպ չի բացատրվում, թե ինչու է կալանավորված մնում միայն Ռոբերտ Քոչարյանը, երբ նա որևէ անգամ թաքնվելու փորձ չի արել, իսկ գործին միջամտելու ռիսկերը նվազեցված են: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հերթական մերժումը ստանալուց հետո հայտարարել է, որ դատավորները պարզապես քաղաքացիական արիության պակաս ունեն: