Լրահոս
Իրավական
22:15
04.02.25
147

Դա կոչվում է՝ լեզուն կտրել. դատական «այլանդակություններ» կամ անհետ կորած ազատ խոսք՝ «նոր» Հայաստանում

Ազատ խոսքը կորել է ժողովրդավարության բաստիոնում: Բանավոր և գրավոր խոսքի իրավունքից դատարանը զրկում է նրանց, ովքեր համարձակվում են ընդդիմանալ իշխանություններին: Իրավապաշտպանները Ղարիբ Բաբայանի օրինակով են դա ցույց տալիս: Բաբայանը թիրախավորվում է հայտնի տեսանյութը տարածելու համար, բայց, դատարանի որոշմամբ, անգամ արձագանքել չի կարող իրեն «գործակալ» անվանողներին: