Լրահոս
Միջազգային
10:00
28.05.24
70

Չինաստանում բնակելի շենք է փլուզվել․ կան անհետ կորածներ

Img default alt hy

Հինգ մարդ անհետ կորել է բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով, որը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Անհոյ նահանգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է China Daily պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին՝ ժամը 13։40-ին, Անհոյ նահանգի Տունլին քաղաքում․ փլուզվել է հինգհարկանի բնակելի շենքի հատվածներից մեկը։

«Ըստ նախնական քննության արդյունքների՝ հինգ հոգու հետ կապը կորել է», - ասվում է տեղական իշխանությունների հաղորդագրությունում։

Նշվում է, որ շենքի մնացած բնակիչները հաջողությամբ տարհանվել են վտանգավոր գոտուց։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։