Լրահոս
Սպորտ
23:00
02.04.24
133

Չգիտեմ, թե քանի անընդմեջ հանդիպում կարող ենք հաղթել․ Գվարդիոլա

Img default alt hy

Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարի մասին։

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին:

«Մենք պարզապես պետք է հաղթենք խաղերում, դա այն է, ինչ մենք պետք է անենք: Մենք չենք կարող մեզ թույլ տալ շատ միավորներ կորցնել։ «Ասթոն Վիլան» խաղում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ Վերջին մի քանի հանդիպումները հեշտ չեն լինի:

Հիմա ամենակարևորը «Ասթոն Վիլլայի» հետ խաղն է։ Եթե նախկինում մենք կարողացանք հաղթել շատ հանդիպումներ անընդմեջ, ապա ես չգիտեմ, թե քանիսը կարող ենք հաղթել հիմա։ Միակ հարցն այն է, թե ինչպես հաղթել «Ասթոն Վիլային», — Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։

Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո «Սիթին» վաստակել է 64 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 67 միավոր։