Լրահոս
Իրավական
18:00
19.06.25
119

Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների (տեսանյութ)

Img default alt hy

Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին Չարենցավանի բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածներով 5 անոթ և կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով:

Եղվարդցու խուզարկությամբ հայտնաբերվեց երկու հաբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է կարմիր և կապույտ ժապավեններով 9 փաթեթ և բյուրեղանման դեղին զանգվածով մեկ անոթ:

Նշանակվել է փորձաքննություն: Երկուսն էլ ձերբակալված են, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: