Լրահոս
Հասարակական
20:51
17.02.25
171

Ցավի շոկից ծնված գիրքը. Արցախը՝ կանանց աչքերում և շուրթերին

 

Ձեր սիրելի «Ականատեսը» արդեն դարձել է գիրք ու կիրակի՝ շնորհանդեսից հետո ընթերցողի սեղանին է: «Վերջին կարմիր շրթներկում» Ծովինար Բարխուդարյանը պատմում է այն, ինչ տեսել է Արցախում, առանց չափազանցությունների: Գրքում նաև 12 այլ արցախցի կանանց աչքի տեսածն է, կրկին առանց չափազանցությունների: Գրքի շնորհանդեսին հետևած Գայանե Մովսիսյանն ասում է՝ «Արցախ է տանում Ծովինարի գիրքը»: Ծովինարն հենց այդպես էլ մակագրել է՝ «Արցախում հանդիպելու հույսով»: