Լրահոս
Քաղաքական
22:17
30.04.25
176

Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու

 

Տեղահանված արցախցիներին ևս երկու ամիս աջակցություն կտրվի: Կառավարությունն այսօր որոշել է երկարաձգել յուրաքանչյուր անձի 40 հազար դրամ վճարելու ծրագիրը՝ առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար: Այս որոշման մասին երեքշաբթի արդեն հայտնի էր արցախցիներին և նրանք հայտարարել էին, որ հանում են Ազատության հրապարակում տեղադրված վրանը: Այսօր արցախցիները խոստանում են 100-ավոր վրաններ տեղադրել նույն հրապարակում, եթե կրկին որոշվի դադարեցնել 40+10-ը հազարների ծրագիրը: