Լրահոս
Ժամանց
17:30
18.06.24
270

«Բրիջերթոնների» աստղ Նիկոլա Քոկլանը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի բրենդի համար

Img default alt hy

Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող վաճառել Skims ապրանքանիշի իրերը։ Աստղը բավականին հաճախ իր գովազդային արշավներում ներգրավում է հայտնի դեմքերի, օրինակ՝ Լանա Դել Ռեյին, Քիմ Քեթրոլին, ռեփեր Աշերին, ֆուտբոլիստ Նեյմարին, Քարդի Բին և այլ հայտնիների։ Այս անգամ արշավի գլխավոր աստղն է Բրիջերթոնի աստղ Նիկոլա Քոկլանը:

Կադրերում դերասանուհին կեցվածք է ընդունում դեղին, վարդագույն, կապույտ և մոխրագույն գույների զգեստներով։ Նրա մազերը արձակված են և կոկիկ հարդարված: Ի դեպ, լուսանկարն արվել է ռուս լուսանկարիչ Ելիզավետա Պորոդինայի կողմից, և, ինչպես միշտ, այն շատ գեղեցիկ է ստացվել։

Ի դեպ, հենց վերջերս Քիմ Քարդաշյանը դարձել էր բրենդի նկարահանումների գլխավոր հերոսուհին։ Նա ցուցադրել էր այս տարվա ամենաթրենդային բիկինիները, փոխանցում է Showbiz-ը։