-
Քաղաքական
ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը
23:1223.06.25 -
Միջազգային
Իրանն օգնությո՞ւն է խնդրում Ռուսաստանից. ի՞նչ է քննարկելու Մոսկվան Երևանի հետ
22:5723.06.25 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանում և Իսրայելում. պատերազմը թեժանում է ամերիկյան միջամտությունից հետո
21:5823.06.25 -
Միջազգային
Իրանը հարվածել է Դոհայում ամերիկյան ռազմաբազային. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է
21:1123.06.25 -
Միջազգային
Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ
21:0623.06.25 -
Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը
20:1823.06.25 -
Հասարակական
Մեծ Թուրանի ծրագիրը Փաշինյանի՞ ձեռքով է իրականացվում. ժողովուրդը հայհոյում է, պատմաբանը՝ բացատրում
20:1023.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրել
20:0923.06.25 -
Քաղաքական
Փաշինյանը Վահան Հակոբյանն ազատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
19:2923.06.25 -
Հասարակական
Ռադիացիոն ճառագայթման վտանգ դեռ կա, ճառագայթում՝ ոչ. ինչպե՞ս պետք է պաշտպանվել
19:1423.06.25 -
Քաղաքական
Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ
18:4523.06.25 -
Իրավական
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան
18:2423.06.25 -
Տարածաշրջան
Արդյո՞ք մարդիկ նույն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան
17:1523.06.25 -
Իրավական
Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
17:0523.06.25 -
Իրավական
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
17:0023.06.25 -
Հասարակական
Ուշքս գնացել էր, բան չեմ հիշում. նոր մանրամասներ՝ երեք անչափահաս մարզիկների վրաերթի մասին
16:1623.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին
16:0923.06.25
Բուլղարիայում բռնության ենթարկված քաղաքացիները դիմել են ՀՀ դեսպանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բուլղարիայում մի քանի օր շարունակ պահված և ֆիզիկական բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիները դիմել են ՀՀ արտգործնախարարություն։
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ ահազանգել է, որ վերջին շրջանում Բուլղարիան խտրական և անբարեհաճ վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
Հանգստի նպատակով Բուլղարիա մեկնած Հայաստանի քաղաքացիներին, որոնք մուտքի արտոնագիր են ունեցել, արգելել են մտնել այդ երկիր։
Ավելին՝ մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում նրանց ձերբակալել են և տեղափոխել հատուկ պահման վայր, որտեղ սարսափելի սանիտարական պայմաններ են եղել, իսկ ոստիկանները խիստ վատ վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ, անգամ ֆիզիկական բռնություն են գործադրել, թույլ չեն տվել սնունդ գնել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս իրավիճակից տուժած քաղաքացիները դիմել են ՀՀ ԱԳՆ՝ պարզաբանելով, որ Բուլղարիայի դեսպանատան խիստ անբարեհաճ գործելաոճի պատճառով իրենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես տուժել են։
Քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչպես պետք է հատուցում ստանան իրենց կորուստների դիմաց և ինչպես պետք է վերականգնվեն խախտված իրավունքները:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակին՝ պարզելու, թե այս մասով ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ է արել:
Ի պատասխան մեր հարցին՝ ԱԳՆ-ից հետևյալ պատասխանն են տվել. «Անդրադարձ լինելու պարագայում՝ կտեղեկացնենք»: Պատասխանից կարող ենք ենթադրել, որ ԱԳՆ-ն դեռևս ոչինչ էլ չի ձեռնարկել:
Դիմեցինք նաև Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ պարզելու՝ փորձե՞լ է կապ հաստատել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հետ խնդիրը պարզաբանելու և որևէ լուծում տալու համար. Բաբկեն Թունյանն ասաց, որ անձնական, առողջական խնդիրների պատճառով չի հասցրել զբաղվել այդ հարցով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
11:49 21.06.25 Մամուլի տեսություն 21.06.2025 Կարդալ ավելին
-
10:50 21.06.25 Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
10:35 21.06.25 Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները․ «Փաստ» Կարդալ ավելին
-
10:13 21.06.25 Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ». «Հրապարակ» Կարդալ ավելին