Լրահոս
Իրավական
19:40
25.01.25
216

BMW-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)

Img default alt hy

Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում BMW-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։

Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։

Նույն օրը, ժամը 12-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և,BMW-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։