Լրահոս
Միջազգային
13:35
25.06.24
106

Բլինքենը նոր բան լսե՞լ է Ալիևից. ԱՄՆ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական խաղաղության համար

Վաշինգտոնը շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակնկալել է նոր բան լսել խաղաղության գործընթացի մասին: