Լրահոս
Աշխարհ
23:45
25.05.24
395

Բայդենը հրապարակավ վիրավորել է Պուտինին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վիրավորել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ ելույթ ունենալով Վեսթ Փոյնթի ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջև։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բայց մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կշարունակենք աջակցել նրան։ Մենք դեմ ենք մի մարդու, ում ճանաչում եմ երկար տարիներ, դաժան բռնակալի։ Մենք չենք կարող նահանջել և չենք նահանջելու»,- ասել է նախագահ Բայդենը։

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային և օգնում է պատրաստել ուկրաինացի զինվորականներին։ Նա նշել է, որ Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չկան, և վստահություն է հայտնել, որ դա այդպես էլ կշարունակվի։