Լրահոս
Հասարակական
09:45
25.06.24
526

Բախվել են մեքենաներ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ՝ ժողովրդին հայտնի թաղապետարանի խաչմերուկում, բախվել են 2 «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։