Լրահոս
Սպորտ
17:15
21.02.24
142

Բավարիան հայտարարել է, որ Տուխելը կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո

Img default alt hy

Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հեռանալու մասին։

Ակումբը և մասնագետը համատեղ որոշել են խզել համագործակցությունը, որն ի սկզբանե նախատեսված էր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Տուխելը կհեռանա «Բավարիայից» այս մրցաշրջանի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023 թվականի մարտին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Բունդեսլիգայի 2022/2023 մրցաշրջանի չեմպիոնությունը։

Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 22 տուրից հետո «Բավարիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով ութ միավորով, փոխանցում է ArmSport-ը։