Լրահոս
Ֆիլմեր
15:45
07.08.23
284

«Բարբի»-ն համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1 մլրդ դոլար

Img default alt hy

Ամերիկյան արտադրության «Բարբի» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը համաշխարհային կինովարձույթում, որտեղ այն հավաքել է 1 մլրդ դոլար, ինչի մասին վկայում են  Box Office Mojo-ի տվյալները:

Ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը դարձել է առաջին կին ռեժիսորը, որի նկարահանած կինոնկարը հատել է 1 մլրդ դոլարի շեմը, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ «Բարբի»-ն երրորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է կինովարձույթը:

Ըստ սյուժեի՝ «Բարբի»-ին վռնդում են Բարբիլենդից, քանի որ նա չի համապատասխանում այնտեղի գեղեցկության չափանիշներին: Հետո նա սկսում է նոր կյանք իրական աշխարհում, որտեղ բացահայտում է, որ կատարելության կարելի է հասնել միայն ներքին ներդաշնակության միջոցով:

History: Greta Gerwig, 40, now holds the distinction of being the first solo female director to have a movie cross the billion-dollar threshold; seen July 12 in LondonBillion dollar Barbie: Barbie continued to stretch her legs, topping the box office for the third week in a row. The adventure starring Margo Robbie and Ryan Gosling earned $53 million domestically and reached $1 billion globally