Լրահոս
Հայաստան
22:00
04.02.25
204

Բանվորական գործադուլ՝ ԶՊՄԿ-ում. ի՞նչ են պահանջում Հայաստանի թիվ մեկ հարկատուի աշխատողները

Երկրի ամենախոշոր հարկատուն՝  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսօր դադարեցրել է աշխատանքը: Կոմբինատի աշխատողները 5 օր առաջ գործադուլ էին  հայտարարել՝  պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքային պայմանները:  

Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, դեռ չի արձագանքել արդեն 5 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։