Լրահոս
Քաղաքական
19:33
14.04.25
165

Բացահայտվել է Ադրբեջանին արված 100 տոկոս ընդունելի առաջարկը. ինչո՞ւ է սառել Բաքուն

 

Միրզոյան-Բայրամով Անթալիայում կայացած հանդիպումից հաշված ժամեր անց Հայաստանի արտաքին գործերի նախարարը սկսել է մի շարք հարցազրույցներ տալ հիմնականում թուրքական լրատվամիջոցներին՝ հավանաբար վերահաստատելու հայկական կողմի հավատարմությունը Ադրբեջանի առաջ ստանձնած պարտավորություններին: Երևանը պատրաստ է փոխել Սահմանադրությունը, չնայած չկա այնտեղ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, անգամ Հայաստանի օկուպացված տարածքներից է, ըստ էության, հրաժարվում, իսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց 10 րոպե անց պատրաստ է հրաժարվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից: