Լրահոս
Առողջապահական
23:58
18.04.25
295

Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար

Img default alt hy

2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է.

  • Բ խմբի ստրեպտոկոկային վարակը վաղ նորածնային շրջանում (մինչև կյանքի 7-րդ օրը) հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է:
  • Կանանց սեռական ուղիների ստորին հատվածը հաճախ կոլոնիզացված է Բ խմբի ստրեպտոկոկով: Այս վարակը կնոջ համար վտանգ չի ներկայացնում, սակայն ծննդաբերության ընթացքում կարող է փոխանցվել նորածնին:
  • Սքրինինգի դրական արդյունքի դեպքում հղիության ընթացքում բուժում չի իրականացվում, իսկ բացասական արդյունքը ուժի մեջ է 5 շաբաթ:
  • Բ խմբի ստրեպտոկոկային վարակի նորածնի փոխանցման ռիսկայնությունը գնահատվում է բժշկի կողմից: Անհրաժեշտության դեպքում` ծննդաբերության ընթացքում իրականացվում է հակաբիոտիկային կանխարգելում, ինչը զգալիորեն իջեցնում է վաղ նորածնային հիվանդացությունը և մահացությունը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից պետական պատվերի շրջանակում իրականացվող հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել է`

  • Գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ:
  • Թիրեոտրոպ հորմոնի որոշում:
  • Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: