Լրահոս
Քաղաքական
22:00
12.06.25
153

ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆ

Img default alt hy

Հայաստանի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հունիսի 23-27-ը աշխատանքային այցով կգործուղվեն Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից։

Վաշինգտոն կմեկնեն Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանն ու խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գեղամ Նազարյանը: